-
18.01.2014|
17:31
Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հունվարի 17-ին, 76 տարեկան հասակում, երկարատև և ծանր հիվանդությունից հետո վախճանվել է Ալլա Շպոլյանսկայան: Նա եղել է Օլեգ Տոբակովի ղեկավարած թատրոնի գեղարվեստական ղեկավար, Մոսկվայի Չեխովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի օգնական՝ ԶԼՄ-ների գծով:
-
18.01.2014|
17:30
Կանաչ, սև, դեղին, կարմիր կամ նույնիսկ սպիտակ թեյը երկար ճանապարհ է կտրել, մինչև մեզ հասնելը; Հեռավոր Արևելքից մեր հայրենիք հասած ըմպելիքն այսօր դարձել է մեր սննդի անբաժանելի մասը:
-
18.01.2014|
13:13
«Մեկընդմիշտ», «Անտոմս ուղևոր», «Սև ու սպիտակ», «Մոտ է ավարտը», «Քանի դեռ դու հիշում ես ինձ»:
Ռոքի սիրահարները «Էմփիրեյի» սիրված երգերը այսուհետ լսելու են Եվա Սուջյանի կատարմամբ: Խմբի մեներգիչ Սարգիս Մանուկյանը ԱՄՆ-ում է: Նրան փոխարինում է սիրված երգչուհի Եվա Սուջյանը:
-
18.01.2014|
12:37
Այսօր չորս կուսակցություններ հանրահավաք են հրավիրել ընդդեմ կուտակային կենսաթոշակի մասին ընդունված օրենքի: Ուշագրավ է, որ հանրահավաքի օրակարգում միայն այս հարցն է դրված, իսկ խորհրդարանի ընդունած`«ՀայՌուսգազարդի» հայաստանյան 20 տոկոսին վերաբերող պայմանագրերի մասին հանրահավաքի օրակարգում հիշատակում չկա:
-
18.01.2014|
12:34
Այսօրվա հանրահավաքը խոստանում է մարդաշատ լինել, քանի որ վերջին կոմունալ վճարումների ֆոնին դժգոհ զանգվածը կրկնակի ավելացել է: Դժգոհողների մեջ են հայտնվել անգամ մինչ այս ոչ մի ակցիաների, բողոքների չմասնակցած մարդիկ, որոնց գրպանին ևս հարված է հասցվել:
-
18.01.2014|
12:33
Լրանում է անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 95-ամյակը: Հունվարի 20-ին, ժամը 12.30-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բանաստեղծուհու շիրիմին կայցելեն արվեստագետներ, մտավորականներ՝ հարգանքի տուրք մատուցելու և խնկարկելու նրա հիշատակը: Այնուհետև Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում տեղի կունենա «Կապուտիկյանը մեզ հետ » խորագրով հուշ երեկո:
-
18.01.2014|
11:44
«Քայլերը, որոնք երեկ արվել են, հակաժողովրդավարական են»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին` անդրադառնալով դեկտեմբերի 16 -ին Ուկրաինայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքներին: Քերրին հայտարարել է, որ Վիկտոր Յանուկովիչի ստորագրած օրենքները հակասում են ԵԱՀԿ և ԵՄ սկզբունքներին:
-
18.01.2014|
11:41
Եգիպտոսի սահմանադրության նոր նախագիծը հունվարի 14-ին և 15-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով հավանության է արժանացել ազգաբնակչության 95%-ի կողմից՝ հայտարարել է երկրի ՆԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Աբդելֆատ Օսմանը:
-
18.01.2014|
11:39
Եթե առաջիկա հանրաքվեով Շոտլանդիան դուրս գա Մեծ Բրիտանիայի միացյալ թագավորության կազմից, Եվրամիություն նրա մուտքը կձգվի տարիներ՝ հայտարարել է Եվրոպայի հարցերով պետական նախարար Դևիդ Լիդինգտոնը:
-
18.01.2014|
11:30
Թուրքիայի գլխավոր դատախազն ու նրա հինգ տեղակալներն ազատվել են աշխատանքից: Արդարադատության նախարարության դատախազների և դատավորների բարձրագույն խորհուրդը տեղեկացրել է, որ համակարգից ազատվել կամ ավելի ցածր պաշտոնների են տեղափոխվել 20 աշխատակից: